Վթարվել է «Ապարան-Երևան» ջրատարը. Երևանի մի քանի թաղամասում 24 ժամ ջուր չի լինի

​«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ Աշտարակի խճուղում՝ Պռոշյան գյուղի սկզբնամասում, վթարվել է «Ապարան-Երևան» ջրատարը:

Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ դեկտեմբերի 21-ին` ժամը 12:30-ից մինչև դեկտեմբերի 22-ը` ժամը 12:30-ը, կդադարեցվի Երևանի Դավթաշեն 1-4 զանգվածների, Ձոր 1, 2, Նորաշեն, Նազարբեկյան , Գ-1 թաղամասերի ջրամատակարարումը:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment