Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն իր հերթական նամակում հայտնել է, որ հաջորդ շաբաթ կվիրահատվի։ Այժմ նա «Իզմիրլյան» Բժշկական կենտրոնում հետազոտություններ է անցնում։ Նա նամակում անդրադարձել է նաև դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռի հավաքին, որը հրավիրել էին վարչապետին աջակցող 10 արքեպիսկոպոսները, որոնք պահանջում են կաթողիկոսի հրաժարականը: «Սակայն ամոթի ու պատկառանքի մահն անգամ պատճառ չէր, որ իջնեին այնքան, որ կանգնեին կարգալույծ (ընդ որումկրկնակի) աբեղայի կողքին և կատարեին վերջինիս ցուցումներն ու հրահանգները: Ցավալի էր տեսնել այդ խայտառակությունը, ինչը չի եղել անգամ 1915 և 1937 ճակատագրական տարիներին»,- նշված է նամակում: *** Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հոկտեմբերի 3-ին դատապարտվել է երկու տարվա ազատազրկման՝ իշխանությունը զավթելու հրապարակային […]