Փրկարարները հայտնաբերել են մոլորված ծնողներին և երեք երեխաներին․ ՆԳՆ – Armenia Today

Փրկարարները Տավուշի մարզում հայտնաբերել են մոլորված ծնողներին և երեք երեխաներին, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Գերատեսչությունից մանրամասնել են, որ ժամը 19։07-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին կնոջ և երեք երեխաների հետ Մաթոսավանք վանական համալիր տանող անտառամիջյան ճանապարհին մոլորվել է:

Նշվում է, որ տվյալ վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին և ուղեկցել իրենց ավտոմեքենայի մոտ:

Leave a Comment