France Télévisions-ը՝ Ֆրանսիայի ազգային հանրային հեռուստաընկերությունը, հայտարարել է, որ չի հյուրընկալելու «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթը՝ ֆինանսական դժվարությունների պատճառով, տեղեկացնում է Francetvpro:
Նշվում է, որ տնօրենների խորհուրդը հայտնել է, որ հեռարձակող ընկերությունն ունի բյուջեի զգալի դեֆիցիտ։
Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթը, որի հաղթողը ֆրանսիացի Լու Դելյոզն էր՝ «Ce Monde» երգով, տեղի ունեցավ Վրաստանում դեկտեմբերի 13-ին: Մրցույթի կանոնների համաձայն՝ Ֆրանսիան պարտավոր է հաջորդ տարի հյուրընկալել մրցույթը: