ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, հրդեհ է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Եղեգնաձոր քաղաքի Կամոյի փողոցում գտնվող տներից մեկում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչև դեպքի վայր կժամանեին Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ՝ կրակի տարածման դեմ պայքարել են տան անդամներն ու քաղաքացիները, ապա՝ ժամանած հրշեջները։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Խաչիկ Ստեփանյանն ու Դանիել Բաբայանը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի փաստով ոստիկանության Եղեգնաձորի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է տան սեփականատիրոջ ինքնությունը։
–00—ՅՄ