ԱՄՆ-ն Սիրիայում ԻՊ-ի դիրքերի վրա հարձակումների երկրորդ ալիքն է սկսել. Al Hadath

Ամերիկյան ռազմական ինքնաթիռները վերջին մի քանի ժամվա ընթացքում երկրորդ ավիահարվածն են հասցրել Սիրիայի հյուսիսում գտնվող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին:

Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, հաղորդում է Al Hadath հեռուստաալիքը։

Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերը «նոր հարվածներ են հասցրել ԻՊ-ի թաքստոցներին և շտաբ-բնակարաններին», որոնք գտնվում են Սիրիայի հյուսիսում։ Նշվում է, որ հիմնական հարվածները ուղղված են եղել Դեյր էզ-Զոր նահանգում խմբավորման դիրքերին։

Հեռուստաալիքը հայտնում է, որ ԻՊ-ի դեմ գիշերային գործողության մեկնարկից առաջ ԱՄՆ զինվորականները Սիրիայի հյուսիսային նահանգներում հայտնաբերել են առնվազն 50 թիրախ։

Դեռևս տեղեկություններ չկան, թե արդյոք հարվածներ են հասցվել նախկինում հայտնաբերված բոլոր ահաբեկչական դիրքերին։

Leave a Comment