Ավտոբուսի մասնակցությամբ շղթայական ավտովթար՝ Երևանում. կա տուժած

Նախօրեին Երևանում թիվ 40 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսի մասնակցությամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել

Ավտոբուսի մասնակցությամբ շղթայական ավտովթար՝ Երևանում. կա տուժած


ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի/Նովոստի-Արմենիա/ Նախօրեին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։


Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 21։30-ի սահմաններում Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում, Բաբաջանյան փողոցում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված Երևանի բնակիչ 59-ամյա Ա. Ա․-ի վարած թիվ 40 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը, Արմավիրի մարզի բնակիչ 49-ամյա Ա. Գ․-ի վարած «Mustang» մակնիշի, Երևանի բնակիչ 35-ամյա Դ. Հ․-ի վարած «Volkswagen» մանիշի և ՌԴ քաղաքացի 55-ամյա Ա. Ա․-ի վարած «Toyota» մակնիշի ավոմեքենաները։


Վթարի հետևանքով ավտոբուսի վարորդը, ում առաջինը օգնության են հասել վթարի մեջ հայտնված վարորդները, Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն։


Տարածքը սահմանազատել են պարեկները։


Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։


Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։


 


 


Leave a Comment