Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել վթար, չորս մարդ վիրավոր է

Դեկտեմբերի 19-ին, ժամը 20։52-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ և վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները։

 

Չորս քաղաքացի հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

Leave a Comment