https://arm.sputniknews.ru/20251219/belgvorvodi-marzi-9-shrjanum-elektraenergiaji-sparman-zhamanakavvor-sahmanapakumner-en-mtcrel-97087027.html
Բելգորոդի մարզի 9 շրջանում էլեկտրաէներգիայի սպառման ժամանակավոր սահմանափակումներ են մտցրել
Բելգորոդի մարզի 9 շրջանում էլեկտրաէներգիայի սպառման ժամանակավոր սահմանափակումներ են մտցրել
Sputnik Արմենիա
Նշվում է, որ բիզնեսներն ու սոցիալական հաստատությունները կաշխատեն պահուստային էլեկտրաէներգիայով։ 19.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-19T23:00+0400
2025-12-19T23:00+0400
2025-12-19T23:14+0400
ռուսաստան
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
բելգորոդ
ուկրաինա
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/04/94249625_0:273:720:678_1920x0_80_0_0_af5c349c4336a76bf75a76fbd64dc402.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Բելգորոդի մարզի ինը մունիցիպալ շրջանների վարչակազմերը առաջիկա շաբաթավերջի համար հայտարարել են բիզնեսի և սոցիալական հաստատությունների համար էլեկտրաէներգիայի սպառման ժամանակավոր սահմանափակումների մասին՝ տարածաշրջանի էլեկտրացանցի վրա Ուկրաինայի հարվածների ազդեցության պատճառով։ Այս մասին հաղորդվել է Բելգորոդի, Բորիսովի, Գրայվորոնի, Կորոչայի, Կրասնոյարսկի, Պրոխորովսկի, Ռակիտյանսկի, Շեբեկինսկի և Յակովլևսկի շրջանների ղեկավարների Telegram ալիքներում։Ներդրվող միջոցառումների հիմնական նպատակն է նվազագույնի հասցնել բնակչության էլեկտրաէներգիայի խափանումները՝ վերաբաշխելով էլեկտրաէներգիայի մատակարարման ցանցը։ Իշխանությունները շեշտում են, որ էներգասպառման սահմանափակումների պահպանումը բիզնեսների կողմից կարևորագույն նշանակություն ունի։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
բելգորոդ
ուկրաինա
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/04/94249625_0:206:720:746_1920x0_80_0_0_852201bfc5fa0e7f90f23bcd132510ce.jpg
ռուսաստան, բելգորոդ, ուկրաինա, պատերազմ
ռուսաստան, բելգորոդ, ուկրաինա, պատերազմ
Նշվում է, որ բիզնեսներն ու սոցիալական հաստատությունները կաշխատեն պահուստային էլեկտրաէներգիայով։
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Բելգորոդի մարզի ինը մունիցիպալ շրջանների վարչակազմերը առաջիկա շաբաթավերջի համար հայտարարել են բիզնեսի և սոցիալական հաստատությունների համար էլեկտրաէներգիայի սպառման ժամանակավոր սահմանափակումների մասին՝ տարածաշրջանի էլեկտրացանցի վրա Ուկրաինայի հարվածների ազդեցության պատճառով։ Այս մասին հաղորդվել է Բելգորոդի, Բորիսովի, Գրայվորոնի, Կորոչայի, Կրասնոյարսկի, Պրոխորովսկի, Ռակիտյանսկի, Շեբեկինսկի և Յակովլևսկի շրջանների ղեկավարների Telegram ալիքներում։
Նշվում է, որ շաբաթ և կիրակի օրերին մի շարք բիզնեսներ և սոցիալական հաստատություններ կաշխատեն պահուստային էլեկտրաէներգիայով, ժամը 7:00-ից մինչև 17:00-ն։
Ներդրվող միջոցառումների հիմնական նպատակն է նվազագույնի հասցնել բնակչության էլեկտրաէներգիայի խափանումները՝ վերաբաշխելով էլեկտրաէներգիայի մատակարարման ցանցը։ Իշխանությունները շեշտում են, որ էներգասպառման սահմանափակումների պահպանումը բիզնեսների կողմից կարևորագույն նշանակություն ունի։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։