
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Փաստորեն, ադրբեջանական բենզին ներկրող մասնավոր ընկերությունը պատկանում է ներկայումս ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին: Սա, իհարկե, անսպասելի նորություն չէ:
Ես օրեր առաջ կարծիք էի հայտնել, որ, եթե կառավարությունը զբաղվում է այս հարցով, ուրեմն խոսքը մի այնպիսի մասնավորի մասին է, որը անմիջական առնչություն ունի կառավարության հետ:
Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունը նշել է, թե ադրբեջանական բենզինի ներկրումը թույլ կտա շուկայում զգալի իջեցնել բենզինի գինը: Այս մասով էլ, օրեր առաջ կարծիք հայտնել էի, որ հնարավոր է այս ներկրումը նաև նախընտրական քարտ-բլանշի շրջանակում է՝ բենզինի գները իջեցնելու և այդ կերպ քարոզչական էֆեկտ ստանալու համար:
Մնացյալն, իհարկե, Հայաստանի հանրապետության սպառողի գիտակցության ու արժանապատվության հարց է»: