Համաշխարհային բանկը ՀՀ-ի համար վստահելի ռազմավարական գործընկեր է. Խուդաթյան


ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Ֆաբրիցիո Զարկոնեին։


Նախարարը շնորհավորել է նշանակման կապակցությամբ և կարևորել ՀԲ-ի հետ գործակցությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից։


 


Խուդաթյանն ընդգծել է` Համաշխարհային բանկը Հայաստանի Հանրապետության համար երկար տարիներ հանդիսանում է ոչ միայն ֆինանսական գործընկեր, այլ վստահելի ռազմավարական գործընկեր՝ կառուցվածքային բարեփոխումների, ենթակառուցվածքների զարգացման և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման գործում։


 


ՀԲ-ի հետ համագործակցությունն ընդգրկում է միաժամանակ մի քանի առանցքային ոլորտներ։


 


Ֆաբրիցիո Զարկոնեն իր հերթին ընդգծել է ՏԿԵ նախարարության հետ համագործակցության կարևորությունը։


 


Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը, ձեռք բերել մի շարք պայմանավորվածություններ։


 

Դիտումների քանակ2

Leave a Comment