Այսօրվա ՀՀ ԱԱԾ-ն չի կարող ՊԱԿ-ի գործակալական ցանցի մասին որևէ բան հաստատել կամ հերքել. Կարեն Վրթանեսյան

ՓԱՍՏ. Սովետական Միության փլուզումից առաջ ՀԽՍՀ ՊԱԿ-ի (նույն ինքը КГБ-ի) բոլոր արխիվները Երևանից տեղափոխում են Մոսկվա։

Ըստ այդմ այսօրվա ՀՀ ԱԱԾ-ն չի կարող ՊԱԿ-ի գործակալական ցանցի մասին որևէ բան հաստատել կամ հերքել։

  • Դա կարող է անել միայն խորհրդային ՊԱԿ-ի իրավահաջորդ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը (նույն ինքը ФСБ-ն)։
  • Նիկոլականների այսօրվա տեղեկատվական դիվերսիան ապացուցում է միայն մեկ բան. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն վաղուց արդեն գոյություն չունի, իսկ այդ անվան տակ գործող կառույցը Նիկոլի ձեռքում բութ գործիքի է վերածվել՝ քաղաքական ոստիկանության։
  • Իսկ այ կարկառուն նիկոլական Արարատ Միրզոյանի՝ ԱԱԾ ինֆորմատոր լինելու փաստը, եթե ճիշտ եմ հիշում, այդպես էլ չի հերքվել…

Հ.Գ. Ուշադրություն դարձրեք նաև գրառմանս կից նկարին. ՀԽՍՀ ՊԱԿ-ի 50-ամյա հոբելյանի կապակցությամբ թողարկված կրծքանշանը ռուսերենով է։

Ինչպես և ՊԱԿ-ի ամբողջ գրագրությունն էր ռուսերենով։

Leave a Comment