Aurora News | ԵՄ-ն առաջին անգամ կմիանա ԱՄՆ-ի մասնակցությամբ բանակցություններին

Եվրոպական միությունն առաջին անգամ կմիանա ԱՄՆ-ի մասնակցությամբ բանակցություններին։

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի փոխանցմամբ՝ Եվրամիության ներկայացուցիչները կմասնակցեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչների, ինչպես նաև Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև կայանալիք բանակցություններին, որոնք նախատեսված են դեկտեմբերի 20-21-ին։

Մերցը նաև հաստատել է, որ Ուկրաինան ապահովված է ֆինանսավորմամբ առաջիկա երկու տարիների համար՝ շնորհիվ տրամադրված 90 միլիարդեվրոյի։

Politico-ի տեղեկություններով՝ բանակցությունները տեղի կունենան Մայամիում։ Թրամփի ներկայացուցիչները առանձին հանդիպումներ կունենան ուկրաինական և ռուսական պատվիրակությունների հետ։

Leave a Comment