Պետք է իմանանք՝ կոնկրետ որ օլիգարխին են պատկանում 10 տիրադավներին ուղեկցած դեմքերը փակ մարդիկ

ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը գրել է․

«Տասը տիրադավ եպիսկոպոսներին ուղեկցում են դեմքերը փակած ինչ-որ մարդիկ…

Ակնհայտ է, որ դրանք անվտանգության աշխատակիցներ են։ Սակայն եթե նրանք մեր քաղաքացիների հարկերով պահվող պետական ծառայության ներկայացուցիչներ են, ապա պարտավոր են իրենց համազգեստի վրա ունենալ տարբերանշաններ, որպեսզի պարզ և հասկանալի լինի, թե որ պետական մարմինն է ապահովում տիրադավների անվտանգությունը։ Նաև կարևոր է պարզել, թե որ օրենքի շրջանակներում է դա իրականացվում։

Իսկ եթե այդ անձինք պետական մարմնի ներկայացուցիչներ չեն, ուրեմն պետք է իմանանք, թե դա ինչ թիկնազոր է և կոնկրետ որ օլիգարխին է այն պատկանում։

Ակնկալում եմ իրավապահ մարմինների պարզաբանումները նշված հարցի վերաբերյալ»։

–00—ՍՊ

Leave a Comment