https://arm.sputniknews.ru/20251219/adrbejanakan-vareliqy-hasaneli-klini-khachatur-suqiasjani-yntaniqin-patkanvogh-lcakajanum-97076345.html
Ադրբեջանական վառելիքը հասանելի կլինի Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող լցակայանում
Ադրբեջանական վառելիքը հասանելի կլինի Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող լցակայանում
Sputnik Արմենիա
«RanOil»–ը պատկանում է ՔՊ–ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։ 19.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-19T19:21+0400
2025-12-19T19:21+0400
2025-12-19T19:23+0400
նավթ
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
ներմուծում
խաչատուր սուքիասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/03/28531871_0:0:1600:901_1920x0_80_0_0_d3c941e4b67ed3a90099e61d551c1443.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանական նավթամթերքը հասանելի կլինի «RanOil» ցանցի բենզալցակայաններում։ Այս մասին Radar-ին հայտնել են «ՄեգաԹրեյդ» ՍՊԸ–ի գրասենյակից։Ինչպես հայտնել ենք, այսօր` դեկտեմբերի 19–ին, 22 վագոնից բաղկացած գնացքով 1218 տոննա A95 տեսակի բենզին է Ադրբեջանից Վրաստանի տարածքով հասել ՀՀ Տավուշի մարզի «Այրում» կայարան։Հավելենք, որ «RanOil» ընկերությունից Sputnik Արմենիայի ի հարցմանն ի պատասխան ժխտել էին, թե ադրբեջանական նավթամթերքի ներմուծողն իրենք են։Ի դեպ, «RanOil»–ը պատկանում է ՔՊ–ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։Հիշեցնենք` շուրջ 35 տարվա դադարից հետո առաջին անգամ նոյեմբերի 6-ին Ադրբեջանի տարածքով 1000 տոննա ռուսական ցորեն հասավ Հայաստան։Նոյեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը Ադրբեջանի տարանցիկ ճանապարհով Հայաստան հասավ նաև ղազախական ցորենը։Դեկտեմբերի 15-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը լրագրողներին հայտնեց, որ Ադրբեջանից Հայաստան առաքվող ցորենի նոր խմբաքանակներ կան, որոնք ներկա պահին ճանապարհին են։ Նրա խոսքով` հայ գործարարների հետ քնարկվել է նաև նույն երթուղով կոնյակ արտահանելու տարբերակը, բայց բիզնեսը նպատակահարմար չի գտել ցամաքային ճանապարհով շշալցված արտադրանքի արտահանումը։
ադրբեջան
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/03/28531871_34:0:1454:1065_1920x0_80_0_0_b889795d5be9c6e751a4274d205f442b.jpg
նավթ, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ներմուծում, խաչատուր սուքիասյան
նավթ, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ներմուծում, խաչատուր սուքիասյան
«RanOil»–ը պատկանում է ՔՊ–ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։
«Մենք կարևորում ենք մատակարարման կայունությունն ու կանխատեսելիությունը և համոզված ենք, որ նոր աղբյուրների ներգրավումը կնպաստի վառելիքի շուկայի հավասարակշռությանը և կամրապնդի մեր երկրի էներգետիկ ու տնտեսական դիմակայունությունը»,–լրատվամիջոցին ասել են «ՄեգաԹրեյդ» ՍՊԸ–ից։
Ի դեպ, «RanOil»–ը պատկանում է ՔՊ–ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։