Եթե մեզ հարգանքով վերաբերվեք, որևէ գործողություն չի լինի. Պուտինը՝ նոր պատերազմի հնարավորության մասին

Քաղաքականություն

19.12.2025 | 18:47

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի Եվրոպայի վրա հարձակվելու մտադրություն և որևէ նոր «հատուկ ռազմական գործողություն» չի ծրագրում, գրում է Meduza-ն։

«Որևէ գործողություն չի լինի, եթե դուք մեզ հարգանքով վերաբերվեք»,- ասել է Պուտինը՝ ուղիղ եթերում պատասխանելով BBC-ի թղթակցի հարցին այն մասին, թե ինչ ապագա է պատկերացնում և ինչ ծրագրեր ունի Պուտինը Ռուսաստանի համար։

Նա նաև հիշեցրել է, թե ինչպես են եվրոպացիները «խաբել» Ռուսաստանին ՆԱՏՕ-ի՝ դեպի արևելք ընդլայնմամբ։

«Ինչպես մենք ասում ենք՝ նրանք խաբել են մեզ. նրանք պարզապես անտեսել են մեր անվտանգության շահերը»,- պնդել է նա։

Պուտինը նշել է, որ Ռուսաստանը կարող է անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները, «եթե Մոսկվայի անվտանգության պայմանները բավարարվեն միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում»։ ՌԴ նախագահի խոսքով՝ Մոսկվան պատրաստ է համագործակցել ԱՄՆ-ի ու Եվրոպայի հետ, բայց «հավասար հիմքերով և փոխադարձ հարգանքով»։

«Մենք չենք կռվում Արևմուտքի դեմ։ Դուք եք կռվում մեր դեմ՝ ուկրաինացի ազգայնականների ձեռքով»,- հավելել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment