Երևանի Մամիկոնյանց փողոցում՝ Ինֆորմատիկայի պետական քոլեջի մոտ, «Opel» մակնիշի ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել՝ հրդեհի բռնկմամբ, հայտնել է Shamshyan.com-ը:
Ըստ կայքի՝ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 19-ին՝ ժամը 13։20-ի սահմաններում։ Պայթյունի հետևանքով ավտոմեքենայի դիմապակին, դռները վնասվել են և հետևի ապակու դետալներն էլ շպրտվել ու լցվել են կայանված մեկ այլ «Opel»-ի վրա: Վարորդը տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Արաբկիրի ոստիկանները պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջը և հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը:
