Արշալույս Մղդեսյան Հայաստանի վառելիքի շուկայի հիմնական խաղացողները հերքում են իրենց առնչությունն Ադրբեջանից ներկրված բենզինի առաջին խմբաքանակի հետ, որն արդեն ժամանել է երկիր: Ադրբեջանից վառելիքի ներկրումը երկու երկրների պատմության մեջ աննախադեպ է՝ հաշվի առնելով, որ վաղ 1990-ականներից՝ պայմանավորված Ղարաբաղյան հակամարտությամբ, Հայաստանն ու Ադրբեջանը առևտրատնտեսական որևէ հարաբերություն չունեին, և Ադրբեջանը մինչ օրս շարունակում է Հայաստանի շրջափակումը: Ադրբեջանական ծագման վառելիքի ներկրման վերաբերյալ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների ֆոնին ՍիվիլՆեթը հարցումներ է ուղարկել Հայաստանի վառելիքի շուկայի առաջատար ընկերություններին: Հիմնական խաղացողներից երեքը («Սի Փի Էս», «Ֆլեշ», «Մեգա Թրեյդ») բանավոր հայտնեցին, որ այդ խմբաքանակի պատվիրատուն չեն: Ընկերություններին ՍիվիլՆեթի ուղարկած հարցերը գրեթեր նույնական են. Վառելիքի շուկայի առաջատարներից «Սի Փի […]