«Օպելում» պայթյուն է տեղի ունեցել. Վարորդին այրվածքներով տեղափոխել են հիվանդանոց


Ավտո


Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Մամիկոնյանց փողոցում՝ Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի մոտ, «Opel» մակնիշի ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել՝ հրդեհի բռնկմամբ, հաղորդում է Shamshyan.com-ը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել՝ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդին, ում այնուհետև տեղափոխել են Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Պայթյունի հետևանքով ավտոմեքենայի դիմապակին, դռները վնասվել են և հետևի ապակու դետալներն էլ շպրտվել ու լցվել են կայանված մեկ այլ «Opel»-ի վրա:


 Այս պահին Արաբկիրի ոստիկանները պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը:





Leave a Comment