Պաշտոնական փաստաթղթեր ԱԱԾ-ից. Կտրիճի եղբայր Եզրասը հավաքագրվել է սովետական ԿԳԲ-ի կողմից և ստացել «Կարո» ծածկանունը, հիմա էլ կապեր է պահպանում օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ

ՀՀ ազգային անվտանգության
ծառայությունում առկա տվյալների համաձայն՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը
1986-1988թթ. համագործակցել է ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի հետ
։ Այս մասին
հայտնել են ԱԱԾ-ից՝ Civic.am-ի հարցմանն ի պատասխան։

 

ԱԱԾ փոխանցմամբ՝ բացի
այդ, առկա տվյալների համաձայն՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ներկայումս կապեր
է պահպանում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ներկայացուցիչների
հետ
, ինչը կարող է սպառնալիք հանդիսանալ Հայաստանի Հանրապետության անվտանգությանը
և շահերին։ Ելնելով վերոգրյալից՝ Ազգային անվտանգության ծառայության կողմից օրենքով
իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ
նշված սպառնալիքները վերացնելու ուղղությամբ։

 

Կից ներկայացվում է
Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի՝ համագործակցության հանգամանքը հավաստող գաղտնազերծված
փաստաթղթի օրինակը։

 

Leave a Comment