Իրանական ավիաընկերությունը չվերթեր է սկսել Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով

Իրանական Fly Kish ավիաընկերությունը դեկտեմբերի 19-ից մեկնարկել է Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով չվերթեր, հայտնում է «Զվարթնոց» օդանավակայանը։ 

Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ օրերին:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար հարկավոր է այցելել ավիաընկերության կայք՝ flykish.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

Իրանը վերսկսել էր դեպի Հայաստան չվերթերը 2023 թվականի սեպտեմբերից հետո։ Նախկինում Թեհրանը չեղարկել էր դեպի Հայաստան և Ադրբեջան բոլոր թռիչքները՝ «Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների պատճառով»։

Leave a Comment