Ռուսաստանը դեռևս չի տեսնում Ուկրաինայի կողմից տարածքային հարցեր քննարկելու պատրաստակամություն․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը դեռևս չի տեսնում Ուկրաինայի կողմից տարածքային հարցեր քննարկելու պատրաստակամությունը։

«Մենք իսկապես դեռևս նման պատրաստակամություն չենք տեսնում», – ասել է Ռուսաստանի առաջնորդը ամենամյա ուղիղ եթերում հարց ու պատասխանի ժամանակ։

Նա նաև նշել է, որ Ռուսաստանը տեղյակ է որոշակի ազդանշանների մասին, այդ թվում՝ Կիևից, որ Ուկրաինան պատրաստ է որևէ տեսակի երկխոսության։

«Հիշեցնեմ ինչից է սկսվել այս ամենը՝ 2014 թվականին Ուկրաինայում պետական հեղաշրջումից: Հիմա էլ նրանք հրաժարվում են այս հակամարտության դադարեցնելուց: Ամեն դեպքում մենք միշտ ասում ենք, որ պատրաստ ենք խաղաղ կերպով դադարեցնել այս հակամարտությունը իմ կողմից սահմանված սկբունքների հիման վրա», – նշել է Վլադիմիր Պուտինը:

Leave a Comment