Տիրադավ հռչակված եպիսկոպոսների ձախողումը Վեհափառի աջակիցների զգոնությամբ են բացատրում վերլուծաբանները: Մայր Աթոռը նախապես զգաստության կոչ էր արել իր հոտին՝ «վտանգաշատ հավաք» անվանելով կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսների նախաձեռնությունը: Քաղաքացիական հագուստով ուժայինների՝ իրենց աջակիցների թիկունքից Մայր Աթոռի քարտուղարություն նամակ փոխանցելը հաղթանակ են համարում կաթողիկոսի դեմ դուրս եկած հոգևորականները: Մինչդեռ շատերի համար պարզ է, որ նրանք իրենց խառնակիչ պլանի մինիմումն են հազիվ իրականացրել: