Հրդեհ է բռնկվել Առինջ գյուղում գտնվող առևտրի կենտրոններից մեկի պահեստային հատվածում

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Դեկտեմբերի 19-ին, ժամը 12։40-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Առինջ գյուղում գտնվող առևտրի կենտրոններից մեկի պահեստային հատվածում։ Այս մասին հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ութ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ԵՓՎ և ՓՈՒՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների հերթապահ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։