Վեհափառ Հայրապետի որոշմամբ 3 սրբազաններ դուրս են եկել Գերագույն Հոգևոր խորհրդի կազմից

Վեհափառ Հայրապետի որոշմամբ Գերագույն Հոգևոր խորհրդի կազմից դուրս են եկել Աբրահամ սրբազանը (Վայոց ձորի թեմի առաջնորդ), Գևորգ սրբազանը (Մասյացոտնի թեմի առաջնորդ) և Վազգեն սրբազանը (Մերձբալթյան երկրների առաջնորդ)։

Այս մասին լրագրողներին ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Եսայի քահանա Արթենյանը։

Leave a Comment