Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսում է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկությունը:
Այս տարի քվեարկության և թեկնածուների ընտրության կարգում տեղի է ունեցել փոփոխություն։ Քվեարկողներն առաջարկված ցանկից պետք է ընտրեն միայն մեկին․ ամենաշատ ձայներ ստացած խաղացողն ու մարզիչը կստանան մրցանակները։
«Տարվա լավագույն ֆուտբոլիստ» մրցանակի հավակնորդներն են՝
Օգնյեն Չանչարևիչ – «Նոա» (Երևան)
Էրիկ Փիլոյան – «Ուրարտու» (Երևան)
Գեորգի Հարությունյան – «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)
Վարազդատ Հարոյան – Առանց ակումբ
Սերգեյ Մուրադյան – «Նոա» (Երևան)
Նաիր Թիկնիզյան – «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)
Կամո Հովհաննիսյան – «Արարատ-Արմենիա» (Երևան)
Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Ուգոչուկվու Իվու – «Ռուբին» (Ռուսաստան)
Տիգրան Բարսեղյան – «Սլովան» (Սլովակիա)
Հենրիխ Մխիթարյան – «Ինտեր» (Իտալիա)
Լուկաս Սելարայան – «Բելգրանո» (Արգենտինա)
Հրանտ-Լեոն Ռանոս – «Բորուսիա Մյոնխենգլադբախ» (Գերմանիա)
Արսեն Բեգլարյան – «Ալաշկերտ» (Երևան)
Հենրի Ավագյան – «Փյունիկ» (Երևան)
Արթուր Սերոբյան – «Արարատ-Արմենիա» (Երևան)
Կարեն Նալբանդյան – «Ալաշկերտ» (Երևան)
Ժիրայր Շաղոյան – «Արարատ-Արմենիա» (Երևան)
Վահան Բիչախչյան – «Լեգիա» (Լեհաստան)
Կարեն Մուրադյան – «Արարատ-Արմենիա» (Երևան)
Նարեկ Աղասարյան – «Ուրարտու» (Երևան)
«Տարվա լավագույն մարզիչ» մրցանակի հավակնորդներն են`
Եղիշե Մելիքյան – Հայաստանի ազգային հավաքական / «Փյունիկ»
Վահե Գևորգյան- «Ալաշկերտ» / «Վան»
Ռոբերտ Արզումանյան – «Ուրարտու»
Վարդան Մինասյան – Առանց ակումբ
Արտակ Օսեյան – «Փյունիկ»