Ավստրալիայի վարչապետը դեկտեմբերի 21-ը հայտարարել է Սիդնեյում ահաբեկչության զոհերի հիշատակի օր


Աշխարհ


Ավստրալիայի դաշնային կառավարությունը դեկտեմբերի 21-ը հայտարարել է Սիդնեյում ահաբեկչության զոհերի հիշատակի օր, ահաբեկչության զոհ է դարձել 15 մարդ։ Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել երկրի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն։


Ելույթ ունենալով լրագրողների առջեւ՝ վարչապետը խնդրել է երկրի քաղաքացիներին «կիրակի մեկ րոպե լռությամբ հարգել ահաբեկչության զոհերի հիշատակը»։ «Կիրակի Նոր Հարավային Ուելս նահանգում եւ ողջ Ավստրալիայում դրոշները բոլոր կառավարական շենքերում կիջեցվեն՝ ի նշան հարգանքի զոհվածների հանդեպ եւ վշտի, որը կիսում ենք մենք բոլորս։ Մենք ողջ Ավստրալիայում մարդկանց հրավիրում ենք մոմ վառել երեկոյան ժամը 18։47-ին, ահաբեկչությունից ուղիղ մեկ շաբաթ անց, որպես հիշատակի լուռ ակտ ընտանիքի, բարեկամների կամ սիրելիների շրջանակում»,- ասել է նա։


 




Leave a Comment