Ադրբեջանից Հայաստան ուղարկվող բենզինի առաջին խմբաքանակն Աղստաֆայից ուղղվել է Վրաստան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

19.12.2025 | 11:36

Ադրբեջանական նավթամթերքի բեռը, որը SOCAR-ի կողմից առաջին անգամ Հայաստան է մատակարարվում, Աղստաֆայից ուղարկվել է Վրաստան։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Բաքվի կայարանից մեկնած գնացքը գիշերը ժամանել է Բոյուկ Քեսիկ կայարան։

Տեղում ստուգումից հետո բեռը կուղարկվի Վրաստան, ապա՝ Հայաստան։

Հայաստան ուղարկվել է 22 վագոններում բարձված 1220 տոննա AI-95 շարժիչային բենզին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment