ԵՄ-ն Ուկրաինային 90 մլրդ եվրո վարկ կտրամադրի – Armenia Today

Եվրամիության առաջնորդները համաձայնության են եկել Ուկրաինային 90 մլրդ եվրո վարկ տրամադրելու շուրջ՝ այն բանից հետո, երբ չեն կարողացել պայմանավորվել սառեցված ռուսական ակտիվների օգտագործման հարցում, հայտնում է BBC-ն։

Պայմանավորվածությունը ձեռք է բերվել Բրյուսելում անցկացված գագաթնաժողովում՝ ավելի քան մեկ օր տևած բանակցություններից հետո։ ԵՄ առաջնորդների խոսքով՝ համաձայնագիրը թույլ կտա ապահովել Ուկրաինայի ռազմական և տնտեսական կարիքներն առաջիկա երկու տարիներին։

«Մենք պարտավորվեցինք, մենք իրականացրինք»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Անտոնիո Կոստան՝ հայտնելով, որ վարկը կտրամադրվի ԵՄ ընդհանուր բյուջեի երաշխիքներով։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ էր արել օգտագործել շուրջ 200 մլրդ եվրո սառեցված ռուսական ակտիվ, սակայն Բելգիան, որտեղ պահվում է այդ միջոցների հիմնական մասը, պահանջել է պատասխանատվության բաշխման հստակ երաշխիքներ, ինչի շուրջ համաձայնություն չի ձևավորվել ԵՄ մյուս երկրների հետ։

Ըստ ԶԼՄ-ների՝ դեկտեմբերի 20-ին և 21-ին Մայամիում կարող են տեղի ունենալ Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև բանակցություններ։

Leave a Comment