19 դեկտեմբերի 2025 – 10:16 AMT
PanARMENIAN.Net – 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի շրջանակում պայմանավորվածությունների իրականացման ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Սոնաթա Քոուլթերը հանդես են եկել բացման խոսքով, որում բարձր են գնահատել ակտիվորեն զարգացող ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը:
Կոստանյանն առանձնանշել է ԱՄՆ նշանակալի աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը և վերահաստատել է հայկական կողմի հետաքրքրությունն ակտիվորեն աշխատանքներ տանել 2025-ի օգոստոսի 8-ին ստորագրված՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման ոլորտում գործընկերության, Արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության, էներգետիկ անվտանգության ոլորտում գործընկերության մասին ՀՀ-ԱՄՆ փոխըմբռնման հուշագրերի իրականացման ուղղությամբ:
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։