«Հայաստանը մնում է ՀԱՊԿ դաշնակիցը»․ Տասմագամբետով ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

«Հայաստանը մնում է ՀԱՊԿ դաշնակիցը»․ Տասմագամբետով

Հայաստանը եղել և մնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դաշնակից․ լիարժեք մասնակցության համար դռները բաց են: Այս մասին ТАСС-ին տված հարցազրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

«Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը։ Մենք հույս ունենք, որ Հայաստանը տեսանելի ապագայում կվերադառնա ՀԱՊԿ-ում լիարժեք մասնակցությանը։ Դրա համար առկա են բոլոր պայմաններն ու նախադրյալները․ մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանի ժողովուրդը շահագրգռված է Եվրասիայում ընդհանուր անվտանգության տարածքի ձևավորմամբ։ Ավելին, նոյեմբերին ՀՀ ԱԳ փոխնախարարն ասել էր, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց օրակարգում չկա»,- նշել է նա։

Leave a Comment