«Փաշինյանը հետագայի համար ունի մշակած քայլեր, ընդ որում՝ տարբեր սցենարներ»․ Հակոբ Բադալյան

«Փաշինյանը հետագայի համար ունի մշակած քայլեր, ընդ որում՝ տարբեր սցենարներ»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանը իրականացնում է փորձարկում, թե որքան է Մայր Աթոռի հանրային պաշտպանության մոբիլիզացիոն օպերատիվ ռեսուրսը: Հետևաբար, այսօր Մայր Աթոռում մարդաշատության գործակիցը՝ բարձր, թե ցածր, նրա համար կլինի թերևս վերլուծության նյութ, հետագա քայլերի հարցում:

Ես վստահ եմ, որ Փաշինյանը հետագայի համար ունի մշակած քայլեր, ընդ որում՝ տարբեր սցենարներ:

Այստեղ սակայն, կրկնեմ բազմիցս արտահայտած այն միտքս, որ ՀԱԵ պաշտպանության հարցը գլոբալ հարց է, ըստ այդմ միայն հանրային «գիծը» չի կարող դրա համար լինել բավարար: Այն կարող է լինել պաշտպանական մի ռեսուրս, սակայն չափազանց կարևոր է, որպեսզի ՀԱԵ մարտահրավերների հակազդման գործում ապահովվի բովանդակային-կոնցեպտուալ գիծը՝ Հայաստանի հանրապետություն-ՀԱԵ փոխհարաբերության, համադրված, համակարգված «այցեքարտի ձևավորման ուղղությամբ, որը անխուսափելի անհրաժեշտություն է համաշխարհային նոր կարգի ձևավորման այս պատմական բարդ շրջափուլում:

Կարծիքս արտահայտել եմ շատ անգամ. Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է այդ առումով իր «այցեքարտը»՝ ՀԱԵ, որն ամբողջապես ենթակա է «Իրական Հայաստան» իր այսպես կոչված գաղափարախոսությանն ու փիլիսոփայությանը: Նա ներկայացրել է նոր աշխարհակարգի սեղանին իր այդ «այցեքարտը», որը դերակատարների մի զգալի մասի մոտ արժանացել է հավանության, աջակցության, անգամ խրախուսանքի, որովհետև այդ «այցեքարտը» կազմված է աշխարհաքաղաքական խոշոր բեվեռներից մեկի քիմքին ամբողջապես համապատասխան:

Պետք է ձևավորվի և ձևակերպվի համաշխարհային առաջարկ, այսպես ասած այլընտրանքային այցեքարտ Հայաստանից՝ ՀՀ-ՀԱԵ փոխհարաբերության առանցքով:

Դա քաղաքական և քաղաքակրթական աշխատանք է, որը եկեղեցու պաշտպանության հարցում ունի գուցե նվազ վիզուալ և էպատաժային դրսևորում, սակայն՝ թերևս ամենից ֆունդամենտալ նշանակություն»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան

Leave a Comment