Մեկնարկել է «Երեխաների իրավունքների իրազեկում» թեմայով ինտերակտիվ բնույթի փորձնական ներկայացումներ

Կրթական հաստատություններում երեխաների իրավունքների վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը մեկնարկել է «Երեխաների իրավունքների իրազեկում» թեմայով ինտերակտիվ բնույթի փորձնական ներկայացումներ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից:

Ներկայացումները նպատակ ունեն երեխաների իրավունքների վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելով՝ կանխարգելել երեխաների իրավունքների ոտնահարումը և ձևավորել իրավագիտակից ու իրազեկ քաղաքացիներ:

Ծրագիրն իրականացվում է Երևանի համայնքային 12 հիմնական դպրոցներում և ընդգրկում է շուրջ 500 երեխա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Leave a Comment