Տեր Վրթանես քահանա Բաղալյանին ստենտավորել են. նրա կյանքին վտանգ չի սպառնում

Բաժանորդագրվել

Sputnik Արմենիայի տեղեկություններով` վիրահատությունը բարեհաջող է անցել։

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանին, Sputnik Արմենիայի տեղեկություններով, արդեն ստենտավորել են։ Մեր աղբյուրը հայտնում է, որ վիրահատությունը բարեհաջող է անցել և տեր Վրթանեսի կյանքին վտանգ չի սպառնում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոգևոր հովվի ինքնազգացողությունը վատացել է միասնական աղոթքից հետո։ Նրան շտապօգնության մեքենայով հոսպիտալացրել են, պարզվել է, որ տեր Վրթանեսի մոտ սրտամկանի ինֆարկտ է գրանցվել։

Leave a Comment