https://arm.sputniknews.ru/20251218/kajacel-e-hhamn-ashkhatanqajin-khmbi-arajin-handipumy-97030621.html
Կայացել է ՀՀ–ԱՄՆ աշխատանքային խմբի առաջին հանդիպումը. լուսանկարներ
Կայացել է ՀՀ–ԱՄՆ աշխատանքային խմբի առաջին հանդիպումը. լուսանկարներ
Sputnik Արմենիա
Կողմերը որոշել են սեղմ ժամկետներում շարունակել քննարկումները փորձագիտական մակարդակով ձեռք բերված կոնկրետ պայմանավորվածությունների կյանքի կոչման ուղղությամբ: 18.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-18T20:28+0400
2025-12-18T20:28+0400
2025-12-18T20:33+0400
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
ամն
հայաստան
թրամփի ուղի (tripp)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/12/97030317_0:160:3072:1888_1920x0_80_0_0_98651326d383041d52ae2845eb83235b.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Կայացել է 2025թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի շրջանակներում պայմանավորվածությունների իրականացման ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը` նշելով, որ երեկ ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Սոնաթա Քոուլթերը բացման խոսքում բարձր են գնահատել ակտիվորեն զարգացող ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը:«Նախարարի տեղակալ Կոստանյանը կարևորել է ԱՄՆ նշանակալի աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը և վերահաստատել է հայկական կողմի հետաքրքրությունն ակտիվորեն աշխատանքներ տանել 2025թ. օգոստոսի 8-ին ստորագրված՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման ոլորտում գործընկերության, Արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության, էներգետիկ անվտանգության ոլորտում գործընկերության մասին ՀՀ-ԱՄՆ փոխըմբռնման հուշագրերի իրականացման ուղղությամբ»,– ասված է հայտարարությունում։ԱԳՆ–ից նշել են, որ համաձայնություն է ձեռք բերվել հնարավոր սեղմ ժամկետներում շարունակել քննարկումները փորձագիտական մակարդակով ձեռք բերված կոնկրետ պայմանավորվածությունների կյանքի կոչման ուղղությամբ:Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ Երկու երկրների արտգործնախարարները նաև համատեղ ուղերձ են ստորագրել ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրան առնչվող կառույցները լուծարելու վերաբերյալ։
ամն
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/12/97030317_171:0:2902:2048_1920x0_80_0_0_9dcc42d1b67224d25817ce0b694894c3.jpg
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, ամն, հայաստան, թրամփի ուղի (tripp)
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, ամն, հայաստան, թրամփի ուղի (tripp)
Կողմերը որոշել են սեղմ ժամկետներում շարունակել քննարկումները փորձագիտական մակարդակով ձեռք բերված կոնկրետ պայմանավորվածությունների կյանքի կոչման ուղղությամբ:

ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը

ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը
ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը
ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը
«Նախարարի տեղակալ Կոստանյանը կարևորել է ԱՄՆ նշանակալի աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը և վերահաստատել է հայկական կողմի հետաքրքրությունն ակտիվորեն աշխատանքներ տանել 2025թ. օգոստոսի 8-ին ստորագրված՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման ոլորտում գործընկերության, Արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության, էներգետիկ անվտանգության ոլորտում գործընկերության մասին ՀՀ-ԱՄՆ փոխըմբռնման հուշագրերի իրականացման ուղղությամբ»,– ասված է հայտարարությունում։
ԱԳՆ–ից նշել են, որ համաձայնություն է ձեռք բերվել հնարավոր սեղմ ժամկետներում շարունակել քննարկումները փորձագիտական մակարդակով ձեռք բերված կոնկրետ պայմանավորվածությունների կյանքի կոչման ուղղությամբ: