Վրաստանի ոստիկանությունը ուժեղացրել է նոր օրենսդրության կիրառումը։ Օրենքն ուղղված է հատկապես մայթերի վրա անցկացվող բողոքի ցույցերին։ Ոստիկանները բազմիցս մոտեցել են Թբիլիսիում խորհրդարանի շենքի դիմաց անցկացվող ամենօրյա հակաիշխանական ցույցերի մասնակիցներին, նրանց ներկայությունը բնութագրել անօրինական և զգուշացրել, որ օրենքը կիրականացվի «ամբողջ խստությամբ»։ Թեմայի շուրջ OC Media-ի անդրադարձը՝ ստորև։ Ըստ ընդունված փոփոխությունների՝ ցուցարարները պարտավոր են առնվազն հինգ օր առաջ տեղեկացնել Ներքին գործերի նախարարությանը, եթե ցանկանում են հավաք անցկացնել «մարդկանց տեղաշարժի համար նախատեսված» գոտիներում։ Պետությունը լիազորված է փոխել ինչպես ցույցի անցկացման վայրը, այնպես էլ դրա ժամանակը։ Նոր կարգավորումները չպահպանելու դեպքում նախատեսվում է ազատազրկում։ Իշխող «Վրացական երազանք» կուսակցության և նրա դաշնակիցների կողմից պատրաստված ու արագ […]