«Կյանքի և մահվան խնդիր է»․ Տեր Վրթանեսին պետք է շտապ վիրահատեն

Քաղաքականություն

18.12.2025 | 20:03

Վրթանես քահանա Բադալյանն այս պահին Էջմիածնի «Մաստեր Մեդ» բժշկական կենտրոնում է, նրա մոտ սրտամկանի ինֆարկտ է գրանցվել։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում հայտնեց Տեր Ղևոնդը։

«Բժիշկներն ասում են՝ կյանքի և մահվան խնդիր է, պետք է սիրտն անպայման զոնդավորեն։ Հենց հիմա այդ խնդրով այստեղ ենք»,- նշեց նա՝ հավելելով՝ քահանայի վիճակի վերաբերյալ այլ տեղեկություն այս պահին չունի։

Ավելի վաղ համացանցում կադրեր էին հայտնվել, որոնցում երևում էր՝ ինչպես է Մայր Աթոռի բակում Տեր Վրթանեսի ինքնազգացողությունը վատացել, նա պառկած էր գետնին, բժիշկները նրան առաջին բուժօգնություն էին ցուցաբերում։

Վրթանես քահանա Բադալյանը Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր սպասավորն է։

Եվգենյա Համբարձումյան

Leave a Comment