Միրզոյանը և Մանտաս Ադոմենասը քննարկել են ժողովրդավարական ինստիտուտների զարգացման հարցեր

Քաղաքականություն

18.12.2025 | 20:03

Դեկտեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ժողովրդավարությունների համայնքի գլխավոր քարտուղար Մանտաս Ադոմենասի հետ՝ քննարկելու ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը, իրավունքի գերակայությանը, հիբրիդային սպառնալիքներին դիմակայելուն և ՀՀ–ԵՄ գործընկերության խորացմանը վերաբերող հարցեր։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Զրուցակիցները քննարկել են ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, իրավունքի գերակայության ապահովման ուղղությամբ փոխգործակցության  հարցեր:

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Հայաստանը հետևողականորեն շարունակում է ժողովրդավարական զարգացմանն ուղղված հավակնոտ բարեփոխումները:։

Մտքեր են փոխանակվել հիբրիդային սպառնալիքների, այդ թվում՝ ապատեղեկատվության դեմ արդյունավետ պայքարի ուղղությամբ հնարավոր ծրագրերի իրականացման շուրջ:

Երկուստեք ընդգծվել է նոր ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացմանն ուղղված արձանագրված ձեռքբերումների կարևորությունը»,- ասված է հաղորդագրությունում:

Leave a Comment