ԵԱԶԲ–ն ռիսկեր չի տեսնում Հայաստանի պետական պարտքի ներկայիս մակարդակում

ԵԱԶԲ–ն ռիսկեր չի տեսնում  Հայաստանի պետական պարտքի ներկայիս մակարդակում

ԵԱԶԲ վերլուծաբանները ներկա պահին և առաջիկա երեք տարիների կտրվածքով Հայաստանի պետական պարտքի մակարդակի հետ կապված ռիսկեր չեն տեսնում։ Այս մասին հայտարարեց ԵԱԶԲ վերլուծական աշխատանքների գծով տնօրինության ղեկավար Ալեքսեյ Կուզնեցովը։

«Մենք տեսնում ենք, որ 2020 թվականին Հայաստանի պետական պարտքը կազմում էր ՀՆԱ-ի 67%-ը։ Ի՞նչ տեղի ունեցավ և ի՞նչ ենք տեսնում հիմա։ Պետական պարտքը նվազել է մինչև ՀՆԱ-ի գրեթե 50%-ը։ Սա դրական դինամիկա է», – ասաց Կուզնեցովը։

Նրա խոսքով՝ հաշվի առնելով 2025 թվականին իրականացված փոխառությունները, մինչև տարեվերջ պետական պարտքը կարող է փոքր-ինչ աճել՝ կազմելով ՀՆԱ-ի շուրջ 51-51,5%։

«Այսինքն՝ չկա որևէ զգալի արագացում, և սկզբունքորեն դրա մակարդակը բավականին անվտանգ է։ Այո, նախատեսվում է պետական պարտքի մակարդակը հասցնել ՀՆԱ-ի 55%-ի և կայունացնել այն 50-55% միջակայքում։ Սա լիովին նորմալ աշխատանքային արդյունք է», – նշեց Կուզնեցովը։

Նա բերեց զարգացող տնտեսություն ունեցող երկրների օրինակը, որտեղ, վերջին տվյալների համաձայն, պետական պարտքի միջին մակարդակը ՀՆԱ-ի նկատմամբ կազմում է 95%։

Leave a Comment