Այս պահին Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին հավատարմության երդում տված եպիսկոպոսները։ News.am-ի փոխանցմամբ՝ լրագրողներին հաջողվել է մտնել այն սենյակ, որտեղ եպիսկոպոսներն են և հարցեր էին ուզում տալ, սակայն նրանք սկզբում անակնկալի եկան, ապա լրագրողներին դուրս հրավիրեցին և դուռը փակեցին։
Նշենք, որ Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի բակում հարյուրավոր քաղաքացիներ են հավաքվել, որոնք եկել են աջակցելու եկեղեցուն ու կաթողիկոսին։ Այստեղ է «Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը, «Հայաստան» խմբակցության բազմաթիվ պատգամավորներ, այդ թվում Լևոն Քոչարյանը, Գեղամ Մանուկյանը, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։ Հավաքվածների վանկարկում են «վեհափառ»։
Մայր Աթոռում արդեն սկսվել է ժամերգությունը, որին մասնակցում է Գարեգին Բ կաթողիկոսը։
Այստեղ են նաեւ Նիկոլ Փաշինյանին աջակցող քաղաքացիները, որոքն վանկարկում են՝ «հեռացիր»։
Ոստիկանները շղթա են կազմել այս երկու խմբերի միջև։