Պետք է կարողանալ հավատալ, ոչ թե ամեն աղբի, այլ նրան, ինչ սովորեցրել են Քրիստոս և իր առաքյալները․ քահանա

18 Դեկտեմբերի, 2025

Անշուշտ Վեհափառի կողքին կանգնած հոգևորականները գերակշռում են։ Այս մասին լրագրողի հետ զրույցում ասաց Հայկ քահանա Քոչարյանը։

«Մեր ժողովուրդը, եթե գիտություն ունի հոգևոր, ով ինչ ասի կարող է լսել, կարող է ընդունել, կարող է հետևել, բայց փառք Աստծուն, մենք 2000 տարվա լուսավորություն, հաստատակամություն, հաստատահիմնություն ունենք Քրիստոսի առաքյալների քարոզածի հիման վրա, ովքեր այս տարածքից դուրս են, այս գաղափարից ու գիտելիքից դուրս են, ամեն ինչ կարող են խոսել: Մնում է հավատացողը ինքը ճիշտ կարողանա հավատալ, ոչ թե ամեն աղբի, որ ներկայացվում է դրան, վստահի, այլ նրան, ինչ որ սովորեցրել են Քրիստոս և իր առաքյալները մինչև այսօր, մինչև Ամենայն Հայոց Վեհափառը»,- նշեց նա՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարություններին:

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment