«Բենթլի» քշող հոգևորականո՞վ են մաքրելու Եկեղեցին, կոմպրոմատներով ուզում են տանեն պառակտման

«Բենթլի» քշող հոգևորականով են ուզում մաքրելու Եկեղեցին, կոմպրոմատներով ուզում են տանեն պառակտման։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

«Հանգուցալուծումը միանշանակ մեր Եկեղեցու կանոնական կարգով է լինելու։ Փաշինյանն այս քայլով ուզում է աշխարհին ցույց տալ, որ ինքը չի պայքարում Եկեղեցու դեմ։ Բայց մենք բոլորս գիտենք, որ, սրբազաններին կալանավորելով, պայքարում է Եկեղեցու անկախության դեմ։ Նա փորձում է ցույց տալ, որ սա ներեկեղեցական խնդիր է, սակայն մեր եպիսկոպոսներից շատերը, որոնք ինչ-որ աշխարհիկ թուլություններ են ունեցել, շղթայվել են իշխող ուժի և ուժայինների կողմից»։

Անդրադառնալով Բագրատ և Միքայել Սրբազանների կալանավորմանը՝ Կարապետյանը ասաց․

Ինչքան մենք մաքուր կյանքով ապրող Սրբազաններ ունենք, որ նրանց դեմ ոչ մի կոմպրոմատ չաշխատեց, ոչինչ չկարողացան գտնել նրանց դեմ։

Մանրամասները՝ տեսանյութում

—00—ՄԱ

Leave a Comment