Մայր Աթոռի տարածքում հավաքվել են քաղաքացիներ, մեծաթիվ ոստիկանական ուժեր

Մայր Աթոռի տարածքում հավաքվել են քաղաքացիներ, մեծաթիվ ոստիկանական ուժեր

18 դեկտեմբերի 2025 – 16:46 AMT

PanARMENIAN.Net – Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում այս պահին ոստիկանական մեծաքանակ ուժեր են հավաքված։Եկեղեցու տարածքում են նաև մեծ թվով եկեղեցուն սատարող քաղաքացիներ։

Եկեղեցու բակում նաև հոգևորականներ են հավաքված, Վեհարանի տարածքում է նաև Ամենյան Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, հայտնում է Panorama.am-ը։

Ոստիկանությունն հայտարարություն էր տարածել՝ հորդորելով. «Զերծ մնալ հակաիրավական, սադրիչ գործողություններից, հարգել այլոց իրավունքները, չտրվել սադրանքների, ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին»։

Մայր Աթոռն էլ զգաստության կոչ էր ուղղել վտանգաշատ հավաքի նախաձեռնությունը ստանձնած Սրբազան Հայրերին։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած մի խումբ եպիսկոպոսներ հանդես են եկել հայտարարությամբ՝ հորդորելով դեկտեմբերի 18–ին միանալ իրենց Մայր Աթոռում՝ Ամենայն Հայոց կաթողիկոս «Գարեգին Բ-ին հանգստի կոչելու պահանջով»։ Արագածոտնի թեմի հոգևորականները հայտարարել են, որ համատեղ աղոթքը, որը կայանալու էր Բյուրականի Ս․ Հովհաննես եկեղեցում, կանցկացվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։

Դրան հաջորդել են քաղաքացիների, այդ թվում քաղաքական և հասարակական գործիչների կոչերը, 15։30–ից հավաքվել Մայր Աթոռում՝ ի աջակցություն եկեղեցու և կաթողիկոսի։

Leave a Comment