Մեր վերադարձի հարցը միջազգային իրավունքի հարց է. Սամվել Շահրամանյան 

18 Դեկտեմբերի, 2025

Մեր վերադարձի հարցը դա միջազգային իրավունքի հարց է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։

«Հենց մենք այդ հարցերը բարձրացնում ենք, մեզ մեղադրում են ռևանշիզմի, չգիտեմ ինչ-որ պատերազմի հրահրման մեջ։ Ես ուզում եմ, որ բոլորի համար պարզ լինի, ինչպես արցախցիներն են ցանկանում խաղաղություն, երևի ոչ մեկ դրա գինը այդքան լավ չգիտի, ինչքան արցախցիները և ես արտահայտվել եմ, որ մենք կողմ ենք խաղաղության գործընթացին։ Մարդ, ով տեսել է պատերազմի հետևանքները, այդ դժվարությունները չի կարող դեմ լինել խաղաղությանը։ Մենք բարձրացնում ենք հարցեր, որոնք միջազգային իրավունքի տեսակետից բխող հարցեր են։

Չի կարելի մեկ հարթության մեջ դիտարկել արցախցիների վերադարձի և ինչ-որ հորինված «Արևմտյան Ադրբեջանի» հարցը։ Ինձ թվում է այդ խոսույթները բարձրացվում են հիմնականում Հայաստանի իշխանությունների կողմից և պետք է ձեր հարցերը ուղղեք իրենց»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Leave a Comment