Բաքվում շարունակվել է օկուպացված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու, ապօրինի քրեական դատավարությունը:
Ռուբեն Վարդանյանը մեղադրվում է Ադրբեջանի Քրեական օրենսգրքի՝ խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, ռազմական հանցագործությունների, ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման և այլ ծանր հանցագործությունների շինծու հոդվածներով։
Բաքվի ռազմական դատարանում կայացած դատական նիստում ելույթ ունեցավ պետական մեղադրանքը պաշտպանող դատախազը։
Իր ելույթում մեղադրողը առաջարկեց Ռուբեն Վարդանյանի համար ցմահ ազատազրկում։