Մեր անվերապահ հավատարմությունն ենք հայտնում Մայր Աթոռին։ Այս մասին հայտարարություն են տարածել Բուլղարիայի Հայոց թեմի անդամները։
«Սույն թվականի դեկտեմբերի 17-ին մեզ համար զարմանալի կերպով ականատես եղանք «Հայկական Ժամանակ» էլեկտրոնային կայքում հրապարակված մի հոդվածի, որտեղ, ի թիվս այլնի, նշվում էր, թե իբր «Բուլղարիայի Հայոց Թեմի Թեմական Խորհուրդն իր լիակատար աջակցությունն ու համերաշխությունն է հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տասը եպիսկոպոսների վերջին ուղերձին»։
Դատապարտելով նմանատիպ երևույթները՝ վերահաստատում ենք մեր անսակարկ ու անվերապահ հավատարմությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, ի դեմս հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, ինչպես նաև Ազգային Եկեղեցական Ժողովի կողմից օրինավոր կերպով ընտրված Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին»։