Ռուսական զորքերն ԱԹՍ-ներով զանգվածային հարված են հասցրել Ուկրաինային

Քաղաքականություն

18.12.2025 | 13:02

Ռուսական զորքերը դեկտեմբերի լույս 18-ի գիշերը ԱԹՍ-ներով զանգվածային հարված են հասցրել Չերկասիին, որի հետևանքով 6 մարդ է վիրավորվել։ Այս մասին հայտնել է Չերկասիի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Իգոր Տաբուրեցը, գրում է Current time-ը։

Նրա խոսքով՝ ռուսական զինվորականները թիրախավորել են կարևորագույն ենթակառուցվածքները. քաղաքի մի մասը հոսանքազրկվել է, սակայն էներգետիկները շարունակում են աշխատանքը։

Բացի այդ, վնասվել է բնակելի ենթակառուցվածք, նախնական տվյալներով՝ առնվազն 15 մասնավոր տուն։ Մարզական համալիրում էլ պատուհաններ են կոտրվել, վնասվել են ավտոմեքենաներ։

Կրիվոյ Ռոգում ռուսական հարձակման հետևանքով վիրավորվել է 4 մարդ: Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության տվյալներով՝ վնասվել են մասնավոր տներ, վարչական շենք և մշակութային հաստատություն, հրդեհվել են օժանդակ շինություններ:

Ռուսական ուժերը նաև հարձակվել են Օդեսայի մարզի վրա՝ օգտագործելով հարվածային անօդաչու թռչող սարքեր՝ ըստ մարզային վարչակազմի և դատախազության հաղորդագրությունների։

Դատախազության տվյալներով՝ վիրավորվել է չորս կին և չորս տղամարդ։

Ռուսական ուժերն Ուկրաինայի վրա հարձակվել են 82 անօդաչու թռչող սարքերով, որոնցից 63-ը «խոցվել կամ ճնշվել» են առավոտյան ժամը 8:30-ի դրությամբ, հայտնել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a Comment