Հակոբջանյանների ութ հոգանոց ընտանիքը 2023-ին Արցախից բռնի տեղահանվելուց հետո հասցրել է մի քանի տուն փոխել։ Միակ եկամուտը վեց երեխաների բնակվարձերն են և հոր հաշմանադամության թոշակը։ Ութ հոգանոց ընտանիքը այս գումարով պետք է վճարի տան 100,000 դրամ վարձը, կերակրի երեխաներին, հոգա հագուստի, երեխաների խմբակների և կոմունալ ծախսերը։