Ներկա իշխանությունը փորձում է Մայր Աթոռի հավատարիմ հոգևորականներին և ժողովրդին տալ անիրավական կարգավիճակ․ Սերոբ քահանա

Ամերիկաբնակ հոգևորական Սերոբ քահանա Ազարյանը գրում է․ «Որպէս նախանձախնդիր հոգեւորական Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցու, խոնարհաբար փափաքում եմ հետեւեալ նշումները կատարել ի պաշտպանութիւն Մայր Աթոռ Ս. Էջմիածնի եւ Ամենայն Հայոց կաթողիկոսութեան։

Ներկայ իշխանութիւնը փորձում է Մայր Աթոռի հաւատարիմ հոգեւորականներին եւ ժողովրդին տալ անիրաւական կարգավիճակ (Lack of Legitimacy), երեւի հետեւեալ քայլերով.

1. Ձերբակալել եւ բանտարկել, ապա բացարձակապէս մէկուսացնել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց կաթողիկոսին, որմէ ետք երեւի (Աստուած մի արասցէ), նահատակել կամ առողջապէս անվերականգնելի վիճակի հասցնել Վեհափառ հայրապետին։

2. Ապա, անմիջապէս հաւաքել իրենց համախոհ «հոգեւորականներին», եւ Հայաստանում Նեռի հովանաւորութեամբ, նրանցով կազմակերպել «Ազգային-Հոգեւոր» ընդհանուր ժողով, որքան որ դա անօրինական կամ անիրաւական լինի կանոնական տեսանկիւնից։

3. Ընտրել տալ իրենց հակաթոռ կաթողիկոսին, եւ Հայց. Եկեղեցին վերջնականապէս պառակտել աշխարհով մէկ, ուր ամէն եպիսկոպոս կը դառնայ տեղի «պատրիարք», այսինքն ՔԱՈՍ..։

4. Չէզոքացնել Մայր Աթոռի բոլոր հաւատարիմ հոգեւորական եպիսկոպոսներին եւ քահանաներին, եւ սպառնալ կամ կարգալուծել հաւատարիմ հոգեւորականներին։

5. Հայաստանի հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Ս. Էջմիածինը բաժանել Սփիւռքից, կամ պառակտումը տարածել նաեւ այնտեղ, շփոթութեան, թշնամանքի եւ քաոսի ահաւոր իրավիճակ ստեղծելով։

6. Եկեղեցին կորցնել տալ իր ինքնուրոյն եւ հաստատուն տեղը Հայոց կեանքում, եւ դա յետագայում ենթարկել նոյնիսկ ադրբեջանական կամ թուրքական իսլամի օրէնքներին եւ շարիաթին…։

Ի՞նչ կարելի է անել.

1. Անմիջապէս եւ անյապաղ նշանակել Կաթողիկոսական Ընդհանուր Փոխանորդ ԵՐԿՐԻՑ ԴՈՒՐՍ։

2. Կազմակերպել Եպիսկոպոսաց եւ ապա Ազգային Եկեղեցական Ժողովը ԵՐԿՐԻՑ ԴՈՒՐՍ, օրինակ՝ Երուսաղէմի պատրիարքարանում, Ռումինիա կամ Եգիպտոս, որտեղ որ ԱՊԱՀՈՎ լինի։

3. Նզովել նիկոլը, նիկոլիզմը եւ դրա հետ ամէն կապակցուածութիւն, լինեն նրանք հոգեւորական թէ աշխարհական։

4. Հեռացնել ամէն ապստամբ եպիսկոպոս իր պաշտօնից, եւ յամենալու դէպքում, կանոնական դրոյթներով անյապաղ կարգալուծել։

Որեւէ աւանդական Եկեղեցու մէջ՝ Կաթոլիկ, Արեւելքի Ուղղափառ կամ Արեւելեան Ուղղափառ եկեղեցիներու մէջ, Պապը, Կաթողիկոսը կամ Պատրիարքը բացարձակ իրաւունքն ու իրաւասութիւնը ունեն անմիջապէս պաշտօնազրկելու կամ կարգալուծելու իրենց դէմ ապստամբող եւ օրինախախտ կարտինալներին կամ եպիսկոպոսներին։ Մայր Աթոռը պիտի չհամակերպի, չծռուի, Հայ ժողովրդի թշնամի նիկոլաթուրքիզմի դիմաց։

Բոլորս նեցուկ կանգնենք Մայր Աթոռ Ս. Էջմիածնին, Վեհափառ հայրապետին, եւ Ս. Եկեղեցու կանոնականութեան։

Տ. Սերոբ քահանայ Ազարեան»։

Leave a Comment