ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր՝ դեկտեմբերի 18–ին, կառավարության նիստի շտապելիս չպատասխանեց NEWS.am–ի հարցին, թե արդյոք Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ազատվել է աշխատանքից։
Նա միայն ասաց, որ ուշանում է և մտավ կառավարության շենք։
Նշենք, որ երեկ լուրեր տարածվեցին, որ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ազատվել է աշխատանքից։